Գլխավոր Ավելին

Սիմոն Պապյանը կայցելի համալսարանական հիվանդանոց

Հոկտեմբերի 19-ին և 20-ին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց կայցելի պերիֆերիկ զարկերակների ռենտգենէնդովասկուլյար վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Սիմոն Աշոտի Պապոյանը։ Հայազգի բժիշկը ղեկավարում է Մոսկվայի 36-րդ հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը, նա մասնագիտացած է որովայնային և պերիֆերիկ զարկերակների էնդովասկուլյար վիրահատությունների, հիբրիդ միջամտությունների ոլորտում։

 Վիրաբույժը համալսարանական հիվանդանոցում կծանոթանա Անոթային վիրաբուժության բաժանմունքի աշխատանքին, փորձի փոխանակում կիրականացնի, ինչպես նաև համատեղ վիրահատություններ մեր թիմի հետ։

Ի դեպ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանը մոտ 1,5 ամիս գտնվել է Մոսկվայի 36-րդ հիվանդանոցում՝ փորձի փոխանակման, վերապատրաստման, պերիֆերիկ զարկերակների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով։

Վերապատրաստման ընթացքում համագործակցությունը խորացնելու, համալսարանական բժիշկների վերապատրաստումները կազմակերպելու, փորձի փոխանակման նպատակով այցեր կազմակերպելու ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

×
facebook sharing button facebook